211652_close_icon

Բրյուսելում Լավրովը կհանդիպի ԵԽ գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդի հետ

views-count847 դիտում article-date 23:20 16-05-2015
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բրյուսելում կայանալիք՝ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նիստի շրջանակներում կհանդիպի Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդի հետ: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, այդ մասին ասված է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ: «Մայիսի 18–19-ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բրյուսելում կմասնակցի Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 125-րդ նիստին, որով ավարտվում է այդ կազմակերպությունում Բելգիայի վեցամսյա նախագահությունը: Նիստի ընթացքում Սերգեյ Լավրովը հանդիպումներ կունենա Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդի, ինչպես նաև մի շարք երկրների ԱԳՆ ղեկավարների հետ», - ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր