211652_close_icon
views-count13415 դիտում article-date 18:30 16-05-2015

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, քիչ առաջ ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Գորիսի բաժանմունք: ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունն արդեն հաստատել է տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ հայտնի չեն: Հիշեցնենք, որ մայիսի 2-ին՝ ժամը 21:35-ին, «Գորիս բժշկական կենտրոնից» Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հարություն Զաքարյանը՝ «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հարություն Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տիգրան Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդըղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք: Սյունիքի մարզային դատախազությունում մայիսի 4-ին հարուցվել է քրեական գործ: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր