211652_close_icon
views-count42905 դիտում article-date 09:16 18-05-2015

Երևան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով ոտքը կտրված վարորդի կյանքը փրկել չհաջողվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 17-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ Երևան քաղաքի Շենգավիթ 11 փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 33-ամյա Վահագն Ասատրյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել մայիսի 14-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո, որի ժամանակ նրա ձախ ոտքը կտրվել էր, իսկ աջն ամբողջովին ջախջախվել: Նա և իր ուղևորը՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 36-ամյա Գենադի Դավթյանը, տեղափոխվել էին հիվանդանոց: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/15/52962/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչ Սարգիս Դադոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր մայիսի 14-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը: Պարզվել էր, որ վարորդը եղել է Շենգավիթ 11 փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 33-ամյա Վահագն Ասատրյանը, ով աշխատում էր Շենգավիթի գազի գրասենյակում՝ որպես զոդող, իսկ ուղևորը եղել է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 36-ամյա Գենադի Դավթյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի հետևանքով Վահագն Ասատրյանի ձախ ոտքը ծնկից ներքև կտրվել էր, իսկ աջ ոտքն ամբողջովին ջախջախվել: Տվյալ պահին նա գտնվում էր «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Էլ ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/14/52937/]Գ. Շամշյանը հայտնել էր[/url], Mercedes մակնիշի 34 ZT 115 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս ճանապարհի մարդաբոյ փոսի պատճառով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, այնուհետև բախվել ճանապարհին տեղադրված «Քասախ» ցուցանակին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր