939 դիտում
10:00 18-05-2015
Իրանը հայտնել է 3 ամսից նավթարդյունահանման նախկին մակարդակը վերականգնելու մասին
Իրանի նավթի փոխնախարար Ռոքնեդդին Ջավադիի խոսքով՝ իր երկիրը հույս ունի, որ 3 ամսից կկարողանա վերադառնալ նավթարդյունահանման նախկին մակարդակին, այսինքն՝ 8-րդ հորիզոնականից կրկին կդանա նավթ արդյունահանող 4-րդ խոշորագույն երկիրը աշխարհում:
Reuters-ի փոխանցմամբ՝ իրանցի նախարարը նշել է, Իրանը այդ դեպքում կկարողանա արտահանել օրական մինչև 2,5 մլն բարել նավթ, որի գրեթե կեսը բաժին կընկնի Ասիային:
Ներկա պահին Իրանը, OPEC-ի տվյալներով, արտահանում է օրական 1,9 մլն բարել նավթ՝ զիջելով Քուվեյթին, Կանադային (մինչև 2-ական մլն բարել), Նիգերիային (2,2 մլն բարել), Իրաքին (2,4 մլն բարել), ԱՄԷ-ին (2,7 մլն բարել), Ռուսաստանին (4,7 մլն բարել) և Սաուդյան Արաբիային (7,6 մլն բարել):
Ջավադին չի բացառել նաև, որ մինչև 2016 թվականի վերջը նավթի գինը կհասնի մինչև $80-ի՝ 1 բարելի դիմաց:
Նմանատիպ նյութեր
1375 դիտում
13:38 28-10-2014
Իրանը մտադիր է հասնել նավթի համաշխարհային գնի անկման՝ նավթարդյունահանման ծավալնրի ավելացման միջոցով
956 դիտում
10:12 25-05-2015
Իրանը և Լեհաստանը կհամագործակցեն նավթարդյունահանման ոլորտում
1288 դիտում
16:33 18-11-2015
Իրանը ծրագրում է նավթարդյունահանման ծավալները հասցնել օրական մինչև 1 մլրդ խմ-ի և ավելին
Այս բաժնից
430 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
454 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1060 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN