211652_close_icon
views-count959 դիտում article-date 10:12 25-05-2015

Իրանը և Լեհաստանը կհամագործակցեն նավթարդյունահանման ոլորտում

Լեհական Polskie Górnictwo Naftowe i Gazownictwo նավթագազային և Իրանի Ազգային նավթային ընկերությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Պարսից ծովում գտնվող Լավանի կղզում նավթային հանքահորերում համատեղ աշխատանքներ իրականացնելու մասին: Այդ մասին հայտնել է լեհական ընկերության մենեջեր Բոգուսլավ Սազանսկին: Նրա խոսքով՝ լեհական կողմը նաև քննարկում է նշված նախագծում շուրջ 1 մլրդ դոլարի ներդրում կատարելու հարցը: 2007 թվականին Լեհաստանը դադարեցրել էր Իսլամական պետության հետ համագործակցությունը, երբ միջազգային պատժամիջոցներ սահմանվեցին Իրանի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր