Պենտագոնը հաստատել է Սիրիայում ԻՊ պարագլուխ Աբու ալ-Սայաֆի սպանության մասին լուրը
Պենտագոնը հաստատել է Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխներից մեկի` Աբու ալ-Սայաֆի սպանության մասին տեղեկությունը:
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտնել է, որ Աբու Սայիֆը վերահսկում էր խմբավորման ֆինանսները և խմբավորման գրաված տարածքներից նավթի մատակարարման պատասխանատուն էր:
Ըստ Associated Press-ի, ամերիկյան հատուկ ջոկատայինների գործողությունների ընթացքում ձերբակալվել է սպանված զինյալի կինը, որը նույնպես մեծ դեր էր խաղում խմբավորման գործնեությունում:
Նշվում է, որ հատուկ գործողությունը լիազորել է անձամբ նախագահ Օբաման: