Թեհրանը և Թբիլիսին եղբայր քաղաքներ կդառնան
Թբիլիսիի քաղաքապետ Դավիդ Նարմանիան այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թեհրան, որտեղ մասնակցելու է Տնտեսական համագործակցության միջիրավական հանձնաժողովների նիստին:
Բացի այդ, նա հանդիպում կանցկացնի Թեհրանի քաղաքապետ Բաքեր Ղալիբաֆի հետ, որի ժամանակ կողմերը Թեհրանը և Թբիլիսին եղբայր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր կստորագրեն՝ հաշվի առնելով ընդհանուր պատմամշակութային արժեքներն ու տնտեսական շահերը:
Փաստաթղթով նախատեսվում է մի շարք համատեղ նախագծերի իրականացում՝ զբոսաշրջության, մշակույթի և տնտեսական ոլորտներում: