726 դիտում
20:26 18-05-2015
Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմիին: Վարչապետը շնորհավորել է պարոն Կասեմիին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է հայ-էմիրաթյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը, ինչը կնպաստի կառավարությունների միջև փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը, տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու գործարար կապերի սերտացմանը:
Դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմին նշել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը: Դեսպանի խոսքով՝ ԱՄԷ-ի մի շարք գործարարներ շահագրգռված են մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, և այդ նպատակով այժմ քննարկումներ են անցկացվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:
Զրուցակիցները կարևորել և հեռանկարային են համարել համագործակցության խորացումը գյուղատնտեսության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերում ԱՄԷ-ի գործարար հատվածի ներգրավվածության ընդլայնումը և հայտնել ՀՀ կառավարության աջակցությունը երկու երկրների շահերից բխող յուրաքանչյուր նախաձեռնության:
Հանդիպման ընթացքում դեսպան Կասեմին Հովիկ Աբրահամյանին է փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույնները և ԱՄԷ այցելելու հրավերը: Իր հերթին Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և դեսպանին փոխանցել ԱՄԷ-ի վարչապետի Հայաստան այցելելու հրավերը՝ նշելով, որ այն հնարավորություն կտա քննարկել երկկողմ տնտեսական համագործակցության խթանման և ընդլայնման ուղիները:
Նմանատիպ նյութեր
3543 դիտում
13:23 27-01-2017
Քննարկվել են հայ-քուվեյթյան տնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցեր
2302 դիտում
21:32 13-02-2018
Վարչապետն Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցեր
Այս բաժնից
862 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»