987 դիտում
21:43 18-05-2015
Քաղաքապետարանը հերքում է Ջահանգիր աղայի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ լուրը
Զանգվածային որոշ լրատվամիջոցներ Սինջար եզդիների ազգային միավորման կողմից հայտարարություն են տարածել այն մասին, թե իբր Երևանի քաղաքապետը անտեսել է եզդիների խնդրանքը՝ Ջահանգիր աղայի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ: Նշված հայտարարությանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը տեղեկացնում է.
«Ազգությամբ եզդի Ջահանգիր աղայի անվամբ փողոց անվանակոչելու առաջարկ քաղաքապետարանը, իսկապես, ստացել է դեռևս 2012 թվականին, Սինջար եզդիների ազգային միավորման կողմից, Բորիս Թամոյանի ստորագրությամբ։
Փողոցի անվանակոչման առաջարկությունը, Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, իհարկե պետք է քննարկվի Երևանի ավագանու նիստում, ինչի համար անհրաժեշտ է համապատասխան տեղեկություններով փաթեթ, ինչն էլ
խնդրել ենք առաջարկության հեղինակից և ստացել ենք։ Դրանից հետո հարցը քննարկվել է Երևանի ավագանու համապատասխան հանձնաժողովում, որից հետո ամբողջական փաթեթը պետք է ներկայացվեր Երևանի ավագանու քննարկմանը, ինչի մասին էլ Երևանի քաղաքապետը հեղինակին ասել էր։ Սակայն քննարկման փուլում առաջ եկած փաստաթղթային որոշ անհամապատասխանությունների և նյութերի թերի լինելու պատճառով հարցը անցել է քննարկման մեկ այլ փուլ։
Հարկ է նկատել, որ մեկ կամ երկու կազմակերպության առաջարկը բավարար չէ ամբողջ համայնքի անունից ներկայացնելու համար, մինչդեռ առաջարկությունը արված էր եզդի համայնքի անունից։ Այդ պատճառով դիմեցինք Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանին և տեղեկացանք, որ առաջարկությունը, որը արվել է համայնքի անունից, ընդունելի չէ։ Ազիզ Թամոյանը ընդգծել է, որ եթե առաջարկություն է արվում համայնքի անունից, ապա պետք է քննարկված լինի միության ղեկավարության հետ և միայն միության գրությունը կարող է համարվել եզդի համայնքի կողմից առաջարկություն։ Եզդիների ազգային միության նախագահը համաձայնություն չի տվել, որ այդ առաջարկը քննարկվի համայնքի անունից, և խնդրել է ընթացք չտալ, մինչև միության կողմից համապատասխան միջնորդություն չլինի։
Նույն տեսակետն է հայտնել նաև ՀՀ նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգամշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի ազգաբնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանը։ Կարծում ենք՝ որևէ ազգային համայնքի անունից առաջարկությունները պետք է միասնական լինեն, առանց ներքին տարաձայնությունների», - պարզաբանել է Գագիկ Բաղդասարյանը և հոդվածում հնչած ազգային խտրականության ակնարկին ի պատասխան էլ հիշեցրել, որ Ջահանգիր աղան Երևանում մեծարվել է հուշարձանով, որը տեղադրված է Նոր Նորք վարչական շրջանում, ուր ամեն տարի մայիսին եզդի և հայ ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում Սարդարապատի հերոսամարտի հաղթանակում մեծ ներդրում ունեցած եզդի հերոսին, ինչպես նաև նշել, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում Ջահանգիր աղայի անունով լսարան է անվանակոչված։
Նմանատիպ նյութեր
1879 դիտում
16:33 25-05-2016
Մայրաքաղաքի փողոցներից մեկը կանվանակոչվի եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անունով
5145 դիտում
17:20 04-06-2016
Հանդիսավոր արարողություն՝ Ջահանգիր աղայի փողոցի անվանակոչման առիթով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1543 դիտում
22:04 30-09-2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր Աղայի 150-ամյակին նվիրված միջոցառմանը
Այս բաժնից
715 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
592 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
403 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը