Հունգարիայի վարչապետը ուզում է իր երկրում վերականգնել մահապատիժը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում հայտարարել է, որ ցանկանում է իր երկրում վերականգնել մահապատիժը: Օրբանի խոսքով, ծանր հանցագործությունները Հունգարիայում չափազանց մեղմ են պատժվում:
Եվրամիության ղեկավարությունը կտրականապես դեմ է այդ երկրում մահապատժի վերականգնմանը: Աջ կենտրոնամետների խմբակցության առաջնորդը, որի կազմում է նաև Օրբանի կուսակցությունը, նշել է, որ Եվրախորհրդարանը նույնիսկ մտադիր չէ քննարկել այդ հարցը: