Թուրքիան ցանկանում է վերականգնել մահապատիժը
Մահապատիժը կարող է վերադառնալ Թուրքիա, որպես պատժամիջոց։
Դա կապված է երկրում ռազմական հեղափոխության փորձի հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
-Ժողովրդավարության պայմաններեում ժողովրդի պահանջը չի կարելի անտեսել։ Սա ձեր իրավունքն է։ Այն կքննարկվի համապատասխան մարմինների կողմից և այդ մասին կընդունվի որոշում,-ասել է նա։
Նշվում է, որ հավաքվածները պահանջում էին մահապատիժ։