211652_close_icon
views-count1091 դիտում article-date 20:39 20-05-2015

Սաուդյան Արաբիայի նավթի առաքումները հասել են վերջին տաս տարվա առավելագույն ցուցանիշին

Աշխարհում նավթի խոշորագույն արտահանող Սաուդյան Արաբիան մարտ ամսին ավելացրել է իր առաքումները՝ հասցնելով վերջին տաս տարվա առավելագույնին, դրանով ձգտելով բավարարել համաշխարհային անսպասելի բարձր առաջարկը: Ինչպես տեղեկացնում է «korrespondent.net»-ը, համաձայն թագավորության պաշտոնական վիճակագրության, միջին օրական արտահանումը հասել է 7,898 մլն բարելի՝ փետրվարի 7,350 մլն-ի և հունվարի 7,474 մլն-ի համեմատ: Վերջին նման բարձր ցուցանիշը, ըստ նավթի շուկայի մասին տեղեկությունների հավաքման Համատեղ նախաձեռնություն կազմակերպության տվյալների, եղել է 2005-ի նոյեմբերին, երբ Սաուդյան Արաբիան առաքել է օրական 7,962 մլն բարել նավթ:

Նմանատիպ նյութեր