211652_close_icon
views-count1414 դիտում article-date 20:12 20-05-2015

Նախարար Գաբրիել Ղազարյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր` մայիսի 20-ին, ամփոփել է պաշտոնավարման 1 տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Նախարարը ներկայացրել է սպորտի բարձրագույն նվաճումների, մասսայական և մանկապատանեկան սպորտի, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտներում կատարված աշխատանքները: Գ. Ղազարյանը խոսել է իր մարզային այցելությունների արդյունքների մասին` նշելով, որ անձամբ լինելով տեղերում՝ արդեն կարող է հստակ գնահատել մարզադպրոցների և մարզակառույցների շենքային պայմանները, գույքային պահանջները, մարզաբազաներում տիրող իրավիճակը: «Ամենակարևորը, իմ կարծիքով, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացման նպատակով հանրակրթական դպրոցների հետ տարվող աշխատանքը պետք է լինի»,- նշել է նախարարը և տեղեկացրել, որ այդ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար ՀՀ Նախագահի և վարչապետի հանձնարարությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության նախարարությունների ու Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով: Նախարար Ղազարյանն անդրադարձել է նաև ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող նոր մարզական միջոցառումներին, որոնց մասնակցելու են հաշմանդամները և նախադպրոցական հիմնարկների սաները։ Նախարարը խոսել է ազգային կոխ ըմբշամարտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև մարզիկների համար առողջապահական ապահովագրություն իրականացնելու մասին: Գ. Ղազարյանը լրագրողներին ներկայացրել է նաև միջազգային համագործակցության ոլորտում նախարարության կողմից տարվող աշխատանքները և նշել, որ համակողմանիորեն ուսումնասիրվում են միջազգային փորձը, հարևան երկրներում իրագործվող ծրագրերը և տեղեկացրել, որ մինչև ընթացիկ ամսվա վերջը Երևան են ժամանելու Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի սպորտի ոլորտի ղեկավարները: Քննարկվելու են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր:

Նմանատիպ նյութեր