211652_close_icon
views-count3284 դիտում article-date 22:30 02-10-2017

ՀՀ պաշտպանության նախարարն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: ՀՀ պաշտպանության նախարարն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ներկայացրել առաջիկա անելիքները` միտված զինված ուժերի մարտունակության մակարդակի շարունակական ամրապնդմանը, «Ազգ-բանակ» հայեցակարգի ռազմավարության կիրառական ծրագրերի իրականացմանը, պաշտպանության ոլորտի կառավարման արդյունավետության և զինվորական ծառայության գրավչության ու զինված ուժերի նկատմամբ հասարակության վստահության առավել բարձրացմանը, ինչպես նաև զինծառայողների անվտանգության ապահովմանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև կադրային քաղաքականության, հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորված զինծառայողների ապահովագրության հիմնադրամի, տեխնիկական նոր միջոցներով առաջնագծի համալրման և բազմաթիվ այլ ծրագրերի մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր