6687 դիտում
11:01 21-05-2015
Առաջիկա օգոստոս ամսին Բաքուն լայնածավալ ռազմական գործողություններ է նախապատրաստում. ՀԱ
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. Եվրոպական օլիմպիական խաղերի նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական ռազմական շփման գծի վրա հաստատված համեմատական կայունության պայմաններում Ադրբեջանի ղեկավարության ձեռնարկած տենդագին նախապատրաստությունները գալիս են հաստատելու ռուսաստանյան փորձագետների կանխատեսումներն առ այն, որ առաջիկա օգոստոս ամսին Բաքուն լայնածավալ ռազմական գործողություններ է նախապատրաստում։
Ալիևների կլանը ներկայումս հայտնվել է բարդ ու հակասական կացության առջև. նավթի գների անկումը դատարկում է պետական բյուջեն, ուստի տարեվերջին մնալու են միայն նավթային ֆոնդի պաշարները։ Ու քանի որ դրանց օգտագործման համար հարկ է լինելու գործ ունենալ արևմտյան բանկերի հետ, շուտափույթ ֆինանսական ռեզերվներ ստեղծելու համար Իլհամ Ալիևի հրահանգով երկրում սկսվել է օլիգարխների որսը։
Բայց սա, իհարկե, ժամանակավոր միջոցառում է։
Ե՛վ տնտեսական, և՛ քաղաքական իրողությունները դրդում են Ադրբեջանի ղեկավարությանը այս ամռան ընթացքում դիմելու ավելի լայնածավալ ավանտյուրայի։ Այդ նպատակով Բաքուն սկսել է համառորեն շոշափել Մոսկվայի տրամադրությունները՝ փորձելով ստանալ նրա հավանությունը գոնե ազատագրված տարածքների մի մասը ռազմական ճանապարհով հետ գրավելու հարցում։
Ադրբեջանում հույս ունեն նաև, որ եթե անգամ դա չհաջողվի էլ, միևնույն է, գոնե կհաջողվի օգտագործել պատերազմական իրավիճակը ներքին կայունության պահպանման, ժամանակ ձգելու և սեփական իշխանության ամրապնդման համար։
Կարծում ենք, առաջիկայում Բաքվում մեկնարկող Եվրոպական օլիմպիական խաղերի նախօրեին ստեղծվել է մի վիճակ, որը կարելի է անվանել լռություն փոթորիկից առաջ։ Եվ հենց նման կացությունն է դրդում հայկական կողմին՝ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանի բերանով նախազգուշացնել հակառակորդին, որ ազատագրված տարածքների մի մասը «հետ բերելու» նրա մտադրությունները կարող են հանգեցնել ճիշտ հակառակ արդյունքի, այսինքն՝ ներկայումս Լեռնային Ղարաբաղի կողմից վերահսկվող անվտանգության գոտու ընդարձակմանը» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
1936 դիտում
12:33 04-09-2017
Հարկադիր ծառայությունը օգոստոս ամսին արագ սպասարկում է մատուցել 7531 քաղաքացու
16759 դիտում
20:57 05-09-2017
Օգոստոս ամսին Վրաստան այցելած հայերի թիվն աճել է 12%-ով
10608 դիտում
15:16 31-07-2019
Աստղաթափ Բյուրականում. օգոստոս ամսին 1 ժամում հնարավոր կլինի տեսնել 1000-ից ավելի ասուպ
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»