211652_close_icon
views-count1936 դիտում article-date 12:33 04-09-2017

Հարկադիր ծառայությունը օգոստոս ամսին արագ սպասարկում է մատուցել 7531 քաղաքացու

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 9433 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 1998 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 37 բողոքի: 2017 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 7531 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր