Նիգերիայում 1,5 միլիոն մարդ լքել է տները. Կարմիր Խաչ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուերը հայտարարել է Նիգերիայի հյուսիս-արեւելքում տիրող հումանիտար իրավիճակի մանրամասները:
Նրա տվյալներով` «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակումների հետեւանքով այդ շրջանի բնակչությունը գտնվում է հոգեբանական ծանր ցնցումների ազդեցության ներքո: Մարտերի հետեւանքով 1,5 միլիոն մարդ ստիպված է եղել լքել տները:
Կարմիր Խաչը Նիգերիայի կառավարությանը եւ միջազգային կառույցներին կոչ է անում օգնել երկրի բնակչությանը: