1797 դիտում
10:29 23-05-2015
«Հայտնի «օֆշորային սկանդալի» քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի «օֆշորային սկանդալի» քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Չնայած այս պատմության հետ բազմաթիվ անուններ հնչեցին, այդ թվում նաեւ՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը, սակայն գործով անցնող միակ մեղադրյալը գործարար Աշոտ Սուքիասյանն է, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, մասնավորապես, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը յուրացնելու մեջ:
Ընդունված է համարել, որ հենց այս պատմությունը դարձավ Տիգրան Սարգսյանի քաղաքական մայրամուտի պատճառը: Եթե չլիներ «օֆշորային սկանդալը», ապա հետագա զարգացումները դժվար թե նախկին վարչապետի համար այդքան ծանր հետեւանքներ ունենային: Ինչեւէ, ներկայումս քրեական գործի նյութերը, որոնք 32 հատորից են բաղկացած, տրվել են պաշտպանական կողմին` ծանոթանալու եւ միջնորդություններ ներկայացնելու համար: Այդ փուլի ավարտից հետո քրեական գործը կուղարկվի դատարան:
Այս գործով դատաքննությունն ուշագրավ կլինի այն տեսանկյունից, թե ինչպես է իրավապահներին հաջողվել նախկին վարչապետին եւ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին «մաքրել»:
Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանը մի քանի տասնյակ միլիոն դոլարի ունեցվածքն իրենից խլելու պատմության մեջ հիմնականում մեղադրում էր ոչ միայն Աշոտ Սուքիասյանին, այլ նաեւ Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Կճոյանին: Սակայն նրանցից այսօր մեղադրյալի աթոռին է միայն Աշոտ Սուքիասյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
1289 դիտում
09:23 21-03-2014
Օֆշորային սկանդալի բացահայտումները կլինեն մայիսին. Ժողովուրդ
1967 դիտում
21:08 21-03-2014
Դատապարտյալից կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
1336 դիտում
19:58 02-04-2015
Ոստիկանի և քաղաքացու կողմից գողություն կատարելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2314 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»