211652_close_icon
views-count827 դիտում article-date 15:00 23-05-2015

Ռուսաստանը ճնշում է «Արևելյան գործընկերության» երկրներին. ԱՄՆ Պետդեպ

«ԱՄՆ-ը իր վճռական աջակցությունն է ցուցաբերում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու ԵՄ ջանքերին: Մենք մտադիր ենք աջակցել հետագա նախաձեռնություններին, որոնք խթանում են ժողովրդավարությունն ու որակյալ կառավարումը, ամրապնդել էներգետիկ անվտանգությունը, պայքարել կոռուպցիայի դեմ և աջակցել տնտեսական ու սոցիալական զարգացմանը «Արևելյան գործընկերության» երկրներում։ Դա հատկապես կարևոր է ողջ տարածաշրջանում ռուսական բարձր ճնշման ու ապատեղեկատվության պայմաններում»,- մեկնաբանելով մայիսի 21-22-ին Ռիգայում անցկացված «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, այս մասին ԱՄՆ Պետդեպը: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարության մեջ ըդգծելլ է, որ Վաշինգտոնի կարծիքով՝ Ռուսաստանը ճնշում է «Արևելյան գործընկերության» երկրներին։

Նմանատիպ նյութեր