5433 դիտում
10:18 26-05-2015
Սայաթ-Նովա պողոտայում գտնվող հայտնի «Անի» հյուրանոցը վերավաճառվել է. 168 Ժամ
«Արդեն քանի ամիս է Երևանի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող հայտնի «Անի» հյուրանոցը վերավաճառվել է: Նախկին սեփականատերերն էին ամերիկահայ գործարար, «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Վահե Յաղուբյանը և այլք: Հյուրանոցի նոր սեփականատերը պղնձի ու մոլիբդենի արդյունաբերության մեջ հայտնի «Մաքուր Երկաթ» ընկերության բաժնետեր և գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյանն է: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ և ֆերոմոլիբդենի, ինչպես նաև՝ մաքուր մոլիբդենի արտադրությամբ զբաղվող այդ ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը` 51%-ը, պատկանում է ընկերության հիմնական հաճախորդ «Քրոնիմեդ» ընկերությանը, իսկ մնացած մասը ընկերության տնօրեն Գենիկ Կարապետյանին (38.2%) և կոլեկտիվին: Ի դեպ, դեռևս անցյալ տարի ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հրապարակվել այն մասին, որ երկարատև ժամանակ պղնձի ու մոլիբդենի արդյունաբերության մեջ հայտնի «Մաքուր Երկաթ» ՓԲԸ-ում ֆինանսական հակասություններ էին ծագել ընկերության բաժնետերերից երկուսի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՀՀԿ-ական Կարեն Ճշմարիտյանի և Գենիկ Կարապետյանի միջև: «Անի» հյուրանոցը, ըստ լուրերի, Գ. Կարապետյանը ձեռք է բերել վաճառելով իր բաժնեմասը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1069 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1342 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2620 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ