211652_close_icon
views-count1471 դիտում article-date 10:58 09-01-2015

Բարակ Օբաման իր ցավակցությունն է հայտնել Ֆրանսիային

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման այցելել է Վաշինգթոնում գտնվող Ֆրասիայի դեսպանատուն և իր զորակցությունն ու ցավակցությունն է արտահայտել ֆրանսիացիներին ՝ Charlie Hebdo շաբաթաթերթի վրա կատարված ահաբեկչական հարձակման և զոհերի համար: Նա մեկ րոպե լռությամբ հարգել է Փարիզում զոհվածների մահը և ցավակցական մատյանում իր խոսքն է գրել: Նա նշել է, որ իրենք միասին են քայլում դեպի ապագա՝ գիտենալով, որ ահաբեկչությունը չի կարող հաղթել ազատությանը և իրենց՝ ողջ աշխարհը լույս սփռող գաղափարներին: Հիշեցնենք, որ Charlie Hebdo շաբաթաթերթի վրա կատարված ահաբեկչական հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, իսկ հանցագործները դեռ չեն ձերբակալվել:

Նմանատիպ նյութեր