211652_close_icon

Հաճախ մարդիկ կործանարար կրքով ձգտում են բաների, որոնք նրանց պետք չեն. Առավոտ

views-count1484 դիտում article-date 10:30 27-05-2015
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. ««Մարդը չի կարող քնել միաժամանակ երկու անկողնում, միաժամանակ քշել մի քանի մեքենա, ուտել որոշակի կալորիաներից ավելին պարունակող ուտելիք: Բայց նրա մեջ ապրում են իռացիոնալ կրքեր, որոնցից ամենապարզունակներն են շատակերությունը, թմրամոլությունը, խաղամոլությունը և ալկոհոլիզմը: Մնացած կրքերը, որոնք մոլեգնում են մարդկանց և հատկապես աշխարհի կառավարիչների հոգիներում, ավելի վտանգավոր են: Ցանկացած ոչ բանական բնազդի՝ ագահության, փառամոլության, նախանձի, խանդի բավարարումից հետո գալիս է հիասթափություն՝ անհատական և խմբակային, կյանքի օրոք, թե հետմահու: Ցանկացած այդպիսի «հոգու մոլորություն» [եթե այստեղ կիրառելի է նման արտահայտություն] իր գինն ունի: Ալկոհոլիգմի դեպքում դա «սպիտակ տենդն է», անձի պաշտամունքի համար, որպես կանոն, վճարում են հաջորդ սերունդները։ Հաճախ մարդիկ [ազգերը, պետությունները] կործանարար կրքով ձգտում են բաների, որոնք նրանց պետք չեն: Ընդ որոում, բանական մակարդակով բոլորը գիտեն, թե ինչն է իրենց օգտակար, իսկ ինչը՝ վնասակար: Ենթադրենք, մենք գիտենք, որ ամեն օր մաքուր օդին զբոսնելը մեզ պետք է, իսկ ֆեյսբուքում ժամերով նստելը պետք չի: Բայց օգտակար բան անելը մեզանից որոշակի ճիգեր է պահանջում, իսկ վնասակարը ինքն է փաթաթվում մեր վզին, և մեզ թվում է, որ առանց դրա չենք կարող ապրել»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր