211652_close_icon
views-count761 դիտում article-date 19:46 27-05-2015

G7-ի երկրների ֆինանսների նախարարները և Կենտրոնական բանկերի ղեկավարները հավաքվում են գերմանական Դրեզդենում

G7-ի երկրների ֆինանսների նախարարները և Կենտրոնական բանկերի ղեկավարները հավաքվում են գերմանական Դրեզդենում: Ինչպես ապահովել կայուն և երկարաժամկետ տնտեսական աճ ռեկորդային պարտքի պայմաններում՝ հենց այսպես է ձևակերպված դրեզդենյան ֆորումի օրակարգի հիմնական կետը: Շեշտը դրվում է նաև այսպես կոչված՝ էժան փողերի քաղաքականության վրա, որը ներկայումս իրականացնում է Եվրոպական կենտրոնական բանկը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, G7-ի նախարարները կքննարկեն նաև ֆինանսական իրավիճակը Հունաստանում և Ուկրաինայում: Հանդիպման թեմաներից մեկը կլինի ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը՝ կողմերը կքննարկեն, թե ինչպես կարելի է սառեցնել ծայրահեղականների միջոցները կամ ընդհանրապես թույլ չտալ կասկածելի բանկային գործողություններ:

Նմանատիպ նյութեր