715 դիտում
11:27 28-05-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ:
97 տարի առաջ մայիսի 28-ին հայ ժողովրդի տարած հաղթանակն առանձնակի տեղ է զբաղեցնում մեր հաղթանակների շարքում: Այդ օրն իրականություն դարձավ մեր ժողովրդի դարավոր երազանքն, ու մենք վերանվաճեցինք սեփական հողի վրա անկախ պետականություն ունենալու մեր իրավունքը: Այդ օրը մենք ապացուցեցինք, որ ինչքան էլ ուժեղ լինի թշնամին, որքան էլ շատ լինեն դժվարություններն ու խոչընդոտները, միևնույն է, հայրենիքը պաշտպանելու անկոտրում վճռականությամբ մենք հաղթելու ենք և սեփական երկրում խաղաղ ու ստեղծարար աշխատանքով կերտելու ենք մեր ապագան:
Տոնական այս օրը մենք նաև խոնարհվում ենք սեփական ուժերի նկատմամբ մեր հավատը վերականգնած այն հերոսների հիշատակի առջև, ովքեր Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում և մյուս ճակատներում, չխնայելով սեփական կյանքը, աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեցին, որ անհնար է հաղթել հայրենիքը պաշտպանող, իր օջախն ու արժանապատվությունը պահող հայ զինվորին:
Հերոսական մեր այդ նախնիների օրինակով էին նաև ոգեշնչված մեր այն հերոսները, ովքեր Շուշիի ազատագրումով մայիսյան ևս մի պանծալի հաղթանակ պարգևեցին հայ ժողովրդին:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ խաղաղություն և քաջառողջություն եմ մաղթում բոլորիս: Մաղթում եմ, որ արժանի՛ լինենք մեր հերոս նախնիների փառքին, շենացնենք ու զարգացնենք մեզ ժառանգված երկիրն ու մեր հերթին ավելի հզոր Հայաստան ժառանգենք մեր սերունդներին»:
Նմանատիպ նյութեր
2751 դիտում
14:36 28-05-2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ
1232 դիտում
13:46 08-05-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ
905 դիտում
12:38 09-05-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»