211652_close_icon
views-count1909 դիտում article-date 19:02 28-05-2015

Խուլիգանություն Արաբկիրում. զենքով կրակել է շենքի պատի տակ դրված շշերին

Մայիսի 27-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արաբկիրի 27-րդ փողոցի 1/6 շենքի պահակից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` զենքով կրակել է շենքի դիմաց գտնվող շինության պատի տակ դրված շշերին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1993 թ. ծնված Գոռ Ս.-ն իր մոտ առանց թույտվության պահվող «MP-512» տիպի, 4.5 մմ տ/չ օդամղիչ զենքով կրակոցներ է արձակել Արաբկիր 21-րդ փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում գտնվող, ջրի պոմպակայանի պատի տակ դրված դատարկ շշերին: Ժամը 23.30-ին Գոռ Ս.-ն ներկայացել է բաժին և ներկայացրել նշված զենքը, որը առգրավվել է` փորձաքննության ուղարկելու համար: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր