1187 դիտում
18:21 28-05-2015
ՖԻՖԱ-ի գլխավոր հովանավորները պատրաստվում են խզել հարաբերությունները կազմակերպության հետ
ՖԻՖԱ-ի գլխավոր հովանավորները ուշադրությամբ հետևում են ՖԻՖԱ-ի [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/27/54431/]կոռուպցիոն գործունեության[/url] հետ կապված հետաքննությանը:
Մասնավորապես, Visa-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ իր հիասթափությունն ու անհանգստությունն է հայտնել ՖԻՖԱ-ում տիրող իրավիճակի հետ, ինչպես նաև կոչ է արել վերականգնել աշխատանքային էթիկայի նորմերը: Հակառակ դեպքում Visa-ն զգուշացրել է, որ պատրաստ է խզել հարաբերությունները ՖԻՖԱ-ի հետ:
«Ադիդաս», «Կոկա-կոլա», «Բուդվայզեր» և «ՄակԴոնալդս» ընկերությունները նույնպես հայտարարություններ են տարածել, որտեղ իրենց մտահոգությունն են հայտնել և շեշտել, որ ուշադրությամբ հետևելու են դեպքերի զարգացմանը:
Նշենք, որ 2014 թվականին միանգամից հինգ խոշոր հովանավորներ՝ Emirates Airlines-ը, Sony-ն, Castrol-ը, Continental Tire-ը и Johnson & Johnson-ը, հրաժարվել էին ՖԻՖԱ-ի հետ պայմանագրերը երկարաձգել, նաև այն պատճառով, որ կազմակերպության ղեկավարներին կասկածել են կոռուպցիոն գործունեության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել են ՖԻՖԱ-ի ինը բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում՝ ՖԻՖԱ-ի երկու փոխնախագահները:
Նմանատիպ նյութեր
3485 դիտում
09:13 09-04-2020
Ովքեր են Արցախի ցույցի «հովանավորները»․ «Փաստ»
Այս բաժնից
955 դիտում
18:19 20-10-2024
Կարեն Խաչանովը դարձել է Ալմաթիի մրցաշարի հաղթող
1555 դիտում
14:56 20-10-2024
Էդգար Սողոմանյանը դարձավ խառը մենամարտերի ECF վարկածով աշխարհի չեմպիոն
1240 դիտում
20:30 19-10-2024
«Փյունիկի» սեփականատերը Փյունիկից գնացած անչափահաս ֆուտբոլիստներին «դավաճան» է որակում․ Oragir.News