3485 դիտում
09:13 09-04-2020
Ովքեր են Արցախի ցույցի «հովանավորները»․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, մարտի 31-ին Արցախում տեղի ունեցան խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Առավել շատ ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը, անցել են երկրորդ փուլ. նշենք, որ Հարությունյանը խորհրդարանում «Արցախի ժողովրդավարական կուսակցության» և «Հայ հեղափոխական դաշնակցության» հետ միասին ունի մեծամասնություն։
Արցախում ներկայումս բավականին բուռն հետընտրական զարգացումներ են տեղի ունենում, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ 1 տոկոսից մի քիչ ավելի հավաքած «Արցախի հեղափոխական կուսակցությունը» Ստեփանակերտի փողոցներում օրերս փորձեց բողոքի ակցիա անցկացնել՝ արհեստականորեն իրավիճակը լարելով (նշենք, որ ակցիան այդքան էլ մարդաշատ չէր)։ «Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, այդ բողոքի ակցիան իրականացվում էր հայաստանյան իշխանության սորոսական թևի հրահրմամբ, ինչն այդքան էլ Նիկոլ Փաշինյանի սրտով չէ:
Թերթի տեղեկություններով, ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն կերպ սանձել իրադարձությունների զարգացումները, որպեսզի իրավիճակն էսկալացիայի չհասնի։ Սա պայմանավորված է նաև նրանով, որ Փաշինյանն ընդունում է Արցախում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, և դրա մասին նա քանիցս հայտարարել է, իսկ Արայիկ Հարությունյանի գրանցած արդյունքները նրան լիարժեք բավարարում են»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1184 դիտում
18:21 28-05-2015
ՖԻՖԱ-ի գլխավոր հովանավորները պատրաստվում են խզել հարաբերությունները կազմակերպության հետ
5649 դիտում
10:43 04-05-2017
Ադրբեջանական խնձորի պատմությունից հետո Բագրատաշենի մաքսակետում քաոս է. գյուղացիները պատրաստվում են ցույցի. «Փաստ»
Այս բաժնից
1009 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1090 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»