211652_close_icon
views-count757 դիտում article-date 12:26 29-05-2015

Հայաստանը և Եգիպտոսը կակտիվացնեն մշակույթի ոլորտում համագործակցությունը

Մայիսի 28-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ Եգիպտոսի մշակույթի նախարար Աբդալվահիդ ան-Նաբավիի հետ: Ընդգծելով, որ մշակութային համագործակցությունը եղել և շարունակում է մնալ հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների կարևոր ուղղություններից մեկը, կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին` ակտիվացնելու ջանքերը միմյանց մշակութային ձեռնարկներին մասնակցություն ցուցաբերելու համար։ Զրուցակիցները քննարկեցին մշակութային համագործակցության ընդլայնման, փոխայցելությունների և մշակույթի տարբեր ոլորտներում փոխանակումների ակտիվացման հնարավորությունները։ Անդրադարձ կատարվեց նաև Եգիպտոսի հասարակական և մշակութային կյանքում հայ համայնքի ունեցած նշանակալից ներդրմանը։

Նմանատիպ նյութեր