11380 դիտում
17:52 01-06-2015
Աբովյանում ընտրապայքարը թեժանում է. նախկին քաղաքապետի թեկնածուն ծեծի է ենթարկվել եւ ծեծել
Աբովյանի քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածու, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը իրեն ծեծի ենթարկելու մասին հաղորդում է տվել: Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին նաեւ ոստիկանությունից:
Կարապետ Իսրայելյանը ոստիկանություն է դիմել մայիսի 31-ին` ժամը 16.45-ին՝ հայտնելով, որ Աբովյանի Հանրապետության փողոցում գտնվող Կենտրոնական շուկայի տարածքում իրեն ծեծի են ենթարկել:
Պարզվել է նրան հարվածողի անձը՝ Կարապետ Մկրտչյան: Վերջինս էլ հայտնել է, թե Կարապետ Իսրայելյանն էլ իրեն է ծեծել: Երկուսին էլ տրվել է դատաբժշկական ուղեգիր: Կատարվում է քննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար արդեն 6 թեկնածու է առաջադրվել: Բայց զավեշտալին այն էր, որ նույն անունով, ազգանունով և հայրանունով երկու թեկնածու էր առաջադրվել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացել էր, որ Արթուր Հարությունյանի` Պալաչի անուն-ազգանուով եւս մեկ թեկնածու է առաջադրվել՝ Արթուր Հարությունյան Գեղամի: Առաջադրվել էր նաեւ Էդվին Թաթեւոսյանը, ով Գագիկ Ծառուկյանի ազգականն է, սակայն ոչ լավ հարաբերությունների մեջ են, ինչպես նաև Կարապետ Իսրայելյանը, Սամվել Հակոբյանը եւ ԱԺ տարածքային հանձնաժողվի մշտական փորձագետ Վահագն Գեւորգյանը: Բոլոր թեկնածուներն էլ անկուսակցական են, սակայն վերջինս սատարում է ՀՀԿ-ին:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից «Կինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր, Գագիկ Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, հեռացվել է Հանրապետական կուսակցությունից` կուսակցական վերադաս մարմնի որոշումները չկատարելու համար: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀԿ կազմակերպչական գծով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը: Իսկ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրումները սկսվել են: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն սատարելու է Վահագն Գեւորգյանին, ով երկար տարիներ է, ինչ ԱԺ-ում փորձագետ է: Ավելին` Գագիկ Ծառուկյանի օգնականն է: Առաջադրվելու ցանկություն է հայտնել նաեւ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի եւ Պալաչի հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն: Ավելին, թե ՀՀԿ-ն, թե Գագիկ Ծառուկյանը պաշտպանելու են Վահագն Գեւորգյանի թեկնածությունը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացել էր նաեւ, որ թեկնածուները իրենց փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչեւ մայիսի 17-ը: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Մինչ այդ էլ տեղեկացրել էինք, որ կառավարությունը նիստ պետք է հրավիրի եւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու որոշում ընդունի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Որոշման հրապարակումից 40-րդ օրվա վերջին կիրակի օրը կանցկացվեն ընտրությունները, ինչը ենթադրում էր, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, վերջերս նշանակվեց Կոտայքի մարզպետ, ինչից հետո քաղաքապետի պաշտոնը թափուր մնաց:
Նմանատիպ նյութեր
1087 դիտում
23:16 29-07-2024
ԱՄՆ նախագահական ընտրապայքարը թեժանում է․ ընտրությունների օրվան 100 օր է մնացել
1208 դիտում
10:46 05-06-2015
Երևանի ճարտարագիտական համալսարանում ռեկտորի ընտրապայքարը ընթանում է թեժ պայմաններում. Ժամանակ
2710 դիտում
19:10 03-09-2018
Անընդունելի ենք համարում ընտրապայքարը «սևերի» և «սպիտակների» մրցավազքի վերածելու փորձերը. ՀԺԱՄ
Այս բաժնից
1162 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1270 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1480 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ