211652_close_icon
views-count1086 դիտում article-date 22:35 01-06-2015

«Երևանը՝ փոքրիկների համար» խորագրով միջոցառումներ` «Հաղթանակ» զբոսայգում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ ևս Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ կազմակերպվել էր տոնական միջոցառում: Վաղ առավոտից «Երևանը՝ փոքրիկների համար» խորագրով մեկնարկած միջոցառումը մեկտեղել էր ինչպես փոքրիկներին, այնպես էլ մեծահասակներին: Քաղաքապետի այցելության պահին զբոսայգին մարդաշատ էր, տիրող մթնոլորտն էլ՝ լիարժեք տոնական: Աշխույժ եռուզեռ էր բոլոր ատրակցիոնների մոտ, իսկ բեմահարթակից իրենց ելույթներով փոքրիկներին ողջունում էին մանկական համույթները: Քաղաքապետը շրջել է զբոսայգում, զրուցել ծնողների հետ ու շնորհավորել է մանուկներին՝ մաղթելով նրանց անհոգ մանկություն ու խաղաղ երկինք:

Նմանատիպ նյութեր