211652_close_icon
views-count3785 դիտում article-date 17:27 09-05-2017

Մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում անցկացվել են տոնական միջոցառումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձերի կապակցությամբ մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում անցկացվել են տոնական միջոցառումներ: «Հաղթանակ» զբոսայգի են այցելել և Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, Երևանի քաղաքապետը, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձերի կապակցությամբ ներկաները հարգանքի ու երախտագիտության տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Միջոցառման մասնակիցները «Հաղթանակ» զբոսայգում դիտել են ՀՀ զինված ուժերի պատվո պահակախմբի, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների, ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմակայանի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթը, շնորհավորել են զբոսայգում Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ ավանդաբար կազմակերպվող զինվորական վրանային ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր