211652_close_icon
views-count808 դիտում article-date 20:07 01-06-2016

Ազատության հրապարակում անցկացվեց «Երևանը՝ փոքրիկների համար» խորագրով միջոցառում. մանուկները կավճանկարչությամբ պատկերեցին իրենց գունագեղ երազանքները

Հունիսմեկյան միջոցառումների շարքում Ազատության հրապարակը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս, ավանդույթի համաձայն, երեխաներինն էր: Վաղ առավոտից հրապարակի ամբողջ տարածքում մանուկները կավճանկարչությամբ պատկերում էին իրենց գունագեղ երազանքները` անամպ, խաղաղ երկինք ու փայլող արև, նաև պետական խորհրդանիշեր, տարբեր պատկերներ մայրաքաղաքից: Երեխաների համար գունավոր կավիճների անսահմանափակ քանակ էր ապահովվել: «Երևանը՝ փոքրիկների համար» խորագրով անցկացվող միջոցառումների շրջանակում Ազատության հրապարակում կազմակերպվել էր նաև մանկական տոնական համերգային ծրագիր, որտեղ ելույթ են ունեցել երգի ու պարի մանկական համույթներ, փոքրիկ երգիչներ:

Նմանատիպ նյութեր