999 դիտում
10:30 02-06-2015
Խորհրդարանական ընտրություններից առաջ Թուրքիայից ստացվող տեղեկությունները տեղական նշանակության մարտական գործողությունների ամփոփագրեր են հիշեցնում. ՀԱ
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Հունիսի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից առաջ մեր հարևան Թուրքիայից ստացվող տեղեկությունները ոչ թե նախընտրական պայքարի, այլ տեղական նշանակության մարտական գործողությունների ամփոփագրեր են հիշեցնում։
Պայթյունները, բախումներն ու ծեծկռտուքները, դրանց տեսաշարն ընդմիջող փոխադարձ վիրավորանքները հաջորդում են միմյանց։ Առանց այդ էլ բարդ ու անկանխատեսելի ներքաղաքական պայքարին լրացուցիչ լարվածություն հաղորդող նախագահ Ռ. Էրդողանն ու կուսակիցները աջ ու ձախ մեղադրում են հակառակորդներին բոլոր տեսակի հանցագործությունների մեջ։
Բանը հասել է նրան, որ ընդդիմությունն արդեն արժանացել է Թուրքիայում (նաև՝ Ադրբեջանում) ամենասոսկալի հանցանք համարվող հայկական լոբբիի հետ համագործակցելու ամբաստանությանը։
Այս ամենի խորքային պատճառը Թուրքիայի Հանրապետության աշխարհիկության հիմքերը վերջնականապես խարխլելու նպատակով «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից ակնկալվող խիստ բարձր արդյունքների ու վերջին սոցիոլոգիական հետազոտությունների միջև գոյություն ունեցող զգալի «ճեղքվածքն» է, որը «չլցնելու» պարագայում Ռ. Էրդողանի թիմը կարող է դիմել բացահայտ կեղծարարությունների» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
1456 դիտում
10:10 19-06-2021
Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ այսօր լռության օր է
949 դիտում
13:52 29-06-2024
Վրաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ նախատեսում են մեծ համաներում հայտարարել
Այս բաժնից
1960 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1576 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»