30118 դիտում
15:12 02-06-2015
Ավտովթար Արծվի արձանի մոտ. բախվել են «08»-ն ու Уаз-ը. բժիշկների և փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում վիրավորները տեղափոխվեցին հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտ, բախվել են 35-ամյա Արտյոմ Աղաբեկյանի վարած Վազ 2108 մակնիշի 35 ՏD 833 համարանիշի և 53-ամյա Ռուբեն Ազատյանի վարած «Ուազ» մակնիշի 43 ՕՏ 157 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բավականին օպերատիվ գործեց ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով և Աբովյանի հիվանդանոցի հերթապահ բժիշկները, ովքեր տեղում վարորդներին առաջին օգնությունը ցուցաբերեցին, իսկ «08»-ի վարորդի պարանոցին հագցնելով ֆիքսատոր՝ նրան տեղափոխեցին հիվանդանոց: Բժիշկներին և փրկարարներին օգնում էին նաև քաղաքացիները:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթոր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+