812 դիտում
12:04 03-06-2015
Մադուրոն առաջարկել է ՖԻՖԱ-ի նախագահ ընտրել Մարադոնային
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար առաջարկել է Մարադոնայի թեկնածությունը, հաղորդում է Reuters-ը:
Այդ մասին նա հայտնել է երկրի բնակչությանն ուղղված իր ամենշաբաթյա հեռուստաուղերձում: Մադուրոն նշել է, որ ՖԻՖԱ-ն պետք է ղեկավարի այնպիսի մարդ, ինչպիսին Մարադոնան է, կամ էլ նրա նման մեկը:
«Վերջին 10 տարիներին Մարադոնան մշտապես փորձել է այդ կազմակերպության մութ գործերը ջրի երես հանել, ինչի համար նրան անդադար սպառնացել են և ծաղրել»,-հայտարարել է Վենեսուելայի նախագահը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Զեպ Բլատտերը աղմկահարույց կոռուպցիոն սկանդալից հետո թեև վերընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահ, սակայն նախօրեիյն հայտարարեց, որ թողնում է այդ պաշտոնը:
Նմանատիպ նյութեր
4518 դիտում
14:03 05-07-2018
ՖԻՖԱ-ն դատապարտել է Մարադոնային՝ մրցավարին քննադատելու համար
1577 դիտում
16:01 12-09-2014
Չի կարելի միմյանց հետ համեմատել Մեսսիին և Մարադոնային. Կրեսպո
Այս բաժնից
673 դիտում
15:58 01-02-2025
Թրամփի օրոք շատ պետությունների սահմանները կփոխվեն. ռուս քաղաքագետ
619 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
682 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել