211652_close_icon

Մեծ Բրիտանիայի իշխանությունները քաղաքացիների անձնական տվյալների հասանելիություն են ստանում յուրաքանչյուր 2 րոպեն մեկ

views-count1599 դիտում article-date 20:25 03-06-2015
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը հանդես է եկել ի աջակցություն այն օրինագծի ընդունման, որը նախատեսում է հաղորդակցական ցանցերի օգտատիրական տվյալների պահպանում։ Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմիններն արդեն հիմա ունեն լայն հասանելիություն երկրի քաղաքացիների անձնական տվյալներին, սակայն այդ օրինագծի շնորհիվ նրանց հնարավորությունները հավանաբար կընդլայնվեն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները քաղաքացիների անձնական տվյալների հասանելիություն են ստանում յուրաքանչյուր 2 րոպեն մեկ։ Նման տվյալներ են ստացել ակտիվիստները՝ կատարելով Տեղեկատվության ազատության մասին օրենքով համապատասխան հարցում։

Նմանատիպ նյութեր