Բանկերի համար այնքան էլ լավ ժամանակներ չեն. ՀԱ
«Հայաստանի բանկային համակարգում վնասով աշխատող ֆինանսական հաստատությունների քանակն այս տարի ավելացել է,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Դա նշանակում է, որ բանկերի համար այնքան էլ լավ ժամանակներ չեն։
Պատահական չէ, որ բանկային համակարգն այս տարի ոչ միայն շահույթ չի ապահովել, այլև մի քանի միլիարդ դրամի վնաս է հայտարարագրել։ Ընդ որում՝ վնասը նույնիսկ շատ ավելին է, քան 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջին փուլում էր» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։