5078 դիտում
10:14 04-06-2015
Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկը վիսկի է արտադրում. 168 Ժամ
«Վաղուց շրջանառվող լուրերն այն մասին, որ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկը վիսկի է արտադրում, հաստատվում են,- գրել է «168 ժամ» թերթը:- Yerevan City սուպերմարկետների ցանցում սկսել են վաճառվել MacAlex խոսուն անվանումը կրող խմիչքներ, որոնց պիտակի վրա գրված է՝ վիսկի: Այսինքն, Ս.Ալեքսանյանը վիսկին ոչ միայն արտահանում է Իրաք, ինչպես խոսվում էր, այլ որոշել է այն համտեսելու հնարավորություն ընձեռել նաև հայ սպառողներին: Ընդ որում, բավականին էժան գնով՝ 1 լիտրանոց շիշը՝ 2300 դրամ:
«Հայկական վիսկիի» ծնունդը ֆիքսել է նաև պաշտոնական վիճակագրությունը: ԱՎԾ տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-ապրիլին արտադրվել է 187.2 հազար լիտր վիսկի: 2014թ. հունվար-ապրիլին վիսկիի արտադրություն չկար: Ի դեպ, նույն վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին շաքարավազ չի արտադրվել (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել էր 2870 տոննա շաքարավազ)» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1066 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1339 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2617 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ