2277 դիտում
10:56 05-06-2015
Գոհարիկ Ենոքյանը հայտարարել է, որ Կարո Կարապետյանին վերադարձվել են նրա գումարները. Ժողովուրդ
«Երեկ հայտնի դարձավ որ Աժ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհարիկ Ենոքյանն արդարացվել է, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ինչպես հայտնի է՝ Ենոքյանը մեղադրվում էր մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավորի՝ Կարո Կարապետյանի մահափորձի կազմակերպմանը հանցակից լինելու մեջ: Այս գործի առանցքը Կարապետյանի գումարներն են (մոտ 8 մլն ԱՄՆ դոլար), որոնք նա տվել է Ենոքյանի ազգականներին: Գոհարիկ Ենոքյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Կարո Կարապետյանին վերադարձվել են նրա գումարները: «Ում տվել է, նրանից էլ պիտի ստանա, նա արդեն ստացել է, պրոստը... չգիտեմ, առաջին օրվանից տեղյակ չեմ այդ թեմայից և չեմ էլ ուզում այդ թեմայից խոսել»,- ասել է Ենոքյանը: Մյուս կողմից էլ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակառակ հայտարարությունն է արել: «Ես գումար չեմ ստացել, բայց ստանալու եմ, քանի որ դա այն գումարը չէ, որ ինձանից վերցնեն ու չտան: Անպայման ստանալու եմ, բա թողեմ ուտե՞ն: Իմ հալալ քրտինքն ա, չեն կարա ուտեն: Աստված ա պատժելու»,- ասել է Կարապետյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2779 դիտում
11:11 18-11-2016
Կալանավոր Վարդան Ենոքյանը հացադուլ է հայտարարել. ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է սկսել. «Ժողովուրդ»
3882 դիտում
10:25 06-05-2015
Աժ նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի ձերբակալության արմատները ձգվում են մինչև 2011 թվականը. Ժողովուրդ
2266 դիտում
10:27 12-05-2015
Գոհարիկ Ենոքյանի գործով ՀՔԾ-ում շարունակվող նախաքննության ընթացքը գլխիվայր շուռ է եկել. Ժողովուրդ
Այս բաժնից
1066 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1342 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2620 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ