211652_close_icon
views-count1026 դիտում article-date 19:05 05-06-2015

«Իմ տոհմածառ» գունանկարչության մրցույթ՝ Կենդանաբանական այգում

«Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրով շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված Երևանի կենդանաբանական այգին վերածվել է բացօթյա արվեստանոցի: «Իմ տոհմածառը» գունանկարչության մրցույթի ընթացքում Երևանից և մարզերից հարյուրավոր պատանիներ պատկերել են Հայաստանի բնությունն ու մշակութային հուշարձանները: «Խորհրդանշական այս խորագիրը ոչ միայն սեփական արմատները գտնելու, ոգեկոչելու յուրատեսակ կոչ է, այլև հղում՝ մարդ-բնություն խորքային կապին: Այս միջոցառումը նաև երևանաբնակ ու մարզերի երեխաների ամառային հանգիստն առավել հետաքրքիր ու բովանդակալից դարձնելուն է ուղղված», - նշել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգ ու պարի համերգային ծրագրով, անցկացվել են նաև հայկական ավանդական պարի բաց դասեր: Առանձին տաղավարներով ներկայացվել են երեխաների կրթական բազմազան ծրագրերի առաջարկներ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ամռան վերջին, հաղթողներն էլ կպարգևատրվեն արժեքավոր մրցանակներով, իսկ երեխաների նկարները կշրջանառվեն տպագիր և առցանց հրապարակումներում, ցուցահանդեսներում՝ դառնալով հայկական ամուր տոհմածառի գաղափարի տարածման դեսպանը:

Նմանատիպ նյութեր