Մոսկվայում տաքսու վարորդը թունավորել է հաճախորդին և գողացել վերջինիս ջութակը, պլանշետն ու փողերը
Մոսկվայում տաքսու վարորդը թունավորել է հաճախորդին և գողացել վերջինիս ջութակը, պլանշետն ու 10 հազար ռուսական ռուբլի:
Բարնաուլ քաղաքից Մոսկվա ժամանած 24-ամյա երիտասարդը հայտնել է ոստիկանությանը, որ նա «Պլաներնայա» մետրոյի մոտ տաքսի է կանգնեցրել, որի վարորդը ճանապարհին` թոռնիկի ծննդյան օրվա պատրվակով, առաջարկել էր գարեջուր խմել, ինչից հետո նա արթնացել է հիվանդանոցում` հաջորդ օրը:
Դեպքի առիթով հետաքննություն է սկսվել: Հարուցվել է քրեական գործ:
Նշվում է, որ տուժողի վնասի չափը կազմել է 25 հազար ռուսական ռուբլի: