211652_close_icon
views-count799 դիտում article-date 14:24 08-06-2015

Վենեսուելայի նախագահը չի կարողանա հանդիպել Հռոմի պապի հետ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաժարվել է մեկնել Հռոմ, որտեղ նա պետք է մասնակցեր ՄԱԿ պարենամթերքի և գյուղատնտեսական կազմակերպության վեհաժողովում և հանդիպեր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ` շնչուղիների հիվանդության պատճառով: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն` հղում անելով «El Comercio»-ին, այդ մասին նա հայտարարել է ազգային հեռուստտատեսությամբ ելույթ ունենալիս: Մադուրոն նշել է, որ ցավում է ստացվածի համար, սակայն իրեն պատուհասած գրիպի և ուժեղ օտիտի պատճառով բժիշկներն արգելել են թռչել ինքնաթիռով:

Նմանատիպ նյութեր