4340 դիտում
10:08 09-06-2015
Գյումրիում ոճրագործության զոհ դարձած ընտանիքի գործով ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվ գրագրության մեջ է ՌԴ գլխավոր դատախազության հետ. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվ գրագրության մեջ է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության հետ: Սակայն ողջ գրագրությունը հրահանգված է գաղտնի պահել, և այժմ հայտնի չէ, թե դրանց արդյունքում կողմերն ինչ պայմանավորվածության են հանգել:
Հիշեցնենք՝ ի սկզբանե ենթադրվում էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է կարողանա հասնել նրան, որպեսզի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող, Գյումրում գտնվող ռուսական 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը հանձնվի ՀՀ իրավապահներին: Հետագայում պարզվեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ռուսական կողմից քրեական գործի նյութերն էր պահանջել ընդամենը: Այս պահին, սակայն, հայտնի չէ նաև՝ արդյո՞ք Պերմյակովի դատի ժամանակ, որն, ինչպես մի քանի անգամ հայտարարել է ռուսական կողմը, տեղի է ունենալու ՌԴ դատարանում, Հայաստանի դատախազությունը կկարողանա մեղադրանք ներկայացնել, թե՞ ոչ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
26624 դիտում
12:55 21-01-2015
Գյումրիում արցունքն աչքերին հրաժեշտ են տալիս ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների 7-րդ անդամին՝ փոքրիկ Սերյոժային
3448 դիտում
20:43 19-01-2015
Գյումրիում սպանության զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակի արարողություն՝ Սանկտ-Պետերբուրգում
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1276 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»