2849 դիտում
10:27 09-06-2015
Բիբինի պահվածքը խոցել է իշխանական պատգամավորների արժանապատվությունը. Ժողովուրդ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի՝Աժ այցելությունից և ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպումից մոտ մեկ շաբաթ է անցել, բայց իշխող կուսակցության ներկայացուցիչները դեռ չեն կարողանում զսպել նրա հանդեպ իրենց տածած զայրույթը: Մասնավորապես, Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինձ թվում է, որ Բիբինը անպայման պետք է պատժվի, հենց չհիմնավորված, ակնհայտորեն չհիմնավորված ծախսեր ներկայացնելու փաստի համար միայն:
Որպես պերսոնա պետք է պատժվի»: Այն, որ ՀՀԿ-ականներին զայրացրել է ՀԷՑ-ի էլէներգիան թանկացնելու վերաբերյալ հայտը, այդքան էլ արժանահավատ չէ ու չէ հենց այն պատճառով որ ՀԷՑ–ի կողմից նախորդ տարիներին ներկայացրած հայտերն էլ հիմնավորված չեն եղել: ՀՀԿ-ականների այս զայրույթի իրական պատճառը, թերևս, այն է, որ իրենց հետ հանդիպման ժամանակ Բիբինն իրեն պահել է տանտիրոջ, կամ ավելի ճիշտ, գաղութատիրոջ պես, ինչը խոցել է իշխանական պատգամավորների արժանապատվությունը»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1730 դիտում
10:27 13-06-2015
Բիբինի «լկտի պահվածքը» սաստիկ զայրացրել էր ոչ միայն հայրենի օրենսդիրներին, այլև ՀԾԿՀ նախագահին. ՀԱ
2852 դիտում
10:40 29-01-2015
Իշխանական կուլիսներում վաղուց քննարկվում է նախագահի իշխանական թեկնածուի հարցը. Ժողովուրդ
16683 դիտում
16:02 22-06-2015
Բիբինը կստանա, Բիբինի տերը թաղեմ. մի մարդու անուն, որ Բիբին լինի՜. գեներալ Սեյրան Սարոյան
Այս բաժնից
2074 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1543 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1834 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»