211652_close_icon

Բիբինի «լկտի պահվածքը» սաստիկ զայրացրել էր ոչ միայն հայրենի օրենսդիրներին, այլև ՀԾԿՀ նախագահին. ՀԱ

views-count1787 դիտում article-date 10:27 13-06-2015
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ խորհրդարանում երեկ հրավիրված լսումներն անցան առանց ՀԷՑ-ի տնօրենի «բարձր ներկայության». պրն Բիբինը, որ մինչ այդ էլ ընդգծված արհամարհական վերաբերմունք էր դրսևորում հանրային կարծիքի նկատմամբ՝ «գրողի ծոցը» ուղարկելով իր պարզաբանումներին սպասող լրագրողներին, մերժել էր լսումներին ներկայանալու հրավերը: Բիբինի «լկտի պահվածքը» սաստիկ զայրացրել էր ոչ միայն հայրենի օրենսդիրներին, այլև ՀԾԿՀ նախագահին, որն էլ առիթը չկորցրեց՝ ասելու այն, ինչ մտածում է ՀԷՑ-ի տնօրենի և ՀԷՑ-ում ստեղծված խնդրահարույց իրավիճակի մասին» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր