211652_close_icon
views-count1036 դիտում article-date 12:11 10-06-2015

ՀԴՄ մեքենա, երկու տասնյակ բջջային հեռախոս և նոութբուք գողացողին հայտնաբերեցին

Հունիսի 8-ին, ժամը 11.30-ին, 1974 թ. ծնված Տիգրան Գ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ լուսամուտի ապակին կոտրելով՝ Վանաձորի Խորենացու փողոցի թիվ 4 շենքի հարևանությամբ գտնվող, իրենց ՍՊԸ-ին պատկանող տաղավարից գողացել են հսկիչ դրամարկղային մեքենա` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 12.40-ին, Բուլղարական 1-ին ավանից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1997 թ. ծնված Հովհաննես Ա.-ն, որը տվել է խոստովանական ցուցմունք: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ Հովհաննես Ա.-ն հունիսի 7-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 34 հասցեի դիմաց գտնվող բջջային հեռախոսների վերանորոգման կետից գողացել է երկու տասնյակից ավելի (քանակը ճշտվում է) բջջային հեռախոս և 1 նոութբուք: Գողոնի մի մասն առգրավված է: Հետաքննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր