211652_close_icon
views-count921 դիտում article-date 17:12 05-02-2015

Ավտոլվացման կետում բջջային հեռախոս գողացողին հայտնաբերեցին

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Ավանի Աճառյան փողոցի թիվ 26 շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Էդուարդ Չ.-ին: Բաժնում պարզվել է, որ նա հունվարի 26-ին, ժամը 15.00-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող ավտոլվացման կետում գողացել է 1998 թ. ծնված Համլետ Դ.-ի բջջային հեռախոսը` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս: Տուժողից ընդունվել է հաղորդում: Գողության մասին նա նախկինում ոստիկանություն չէր հայտնել: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր