211652_close_icon
views-count903 դիտում article-date 13:02 10-06-2015

Սիրիայում ապստամբները ռազմակայան են գրավել

Սիրիայում «Հարավի բանակ» խմբավորման ապստամբները հայտարարել են, որ Դերաա գավառում գրավել են կառավարական բանակի խոշորագույն ռազմակայանը, որը Դամասկոս տանող մայրուղուց 10 կմ է հեռու: Որոշ տվյալներով, 2 կողմից կա 30 զոհ: Սիրիայի կառավարական աղբյուրներն առայժմ չեն մեկնաբանել տեղեկությունը: Ռազմակայանի գրավումը խռովարարների համար ճանապարհ կհարթի դեպի Աս-Սուվեյդա գավառ, որը Բաշար Ասադին հավատարիմ զորքերի վերասկողության ներքո է:

Նմանատիպ նյութեր