211652_close_icon
views-count822 դիտում article-date 15:32 23-06-2015

Քուրդ աշխարhազորը գրավել է ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող ռազմակայան

Քուրդ աշխարhազորայինները հայտարարել են, որ իրենց հաջողվել է գրավել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո գտնվող ռազմակայանը, որը գտնվում է Ռաքքա քաղաքից 50 կմ հեռավորությամբ: Ջիհադականներն այն գրավել են անցած ամառ կառավարական ուժերի հետ կատաղի մարտերի ժամանակ: Նշենք, որ անցած շաբաթ էլ քրդերին հաջողվել է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից խլել Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի Թել-Աբյադ ռազմավարական նշանակության քաղաքը:

Նմանատիպ նյութեր