1068 դիտում
10:27 11-06-2015
Ինչպե՞ս անել, որ իշխանություն ունենալ-չունենալը նույնպես չլինի կյանքի իմաստ. Առավոտ
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին անցնում ընդունելության քննությունները 10 տարի առաջ՝ հաղորդումներ կաշառակերության մասին, կրկնուսույցների պայքարը ընդունող հանձնաժողովի և թեստերի դեմ, բողոքի ցույցեր և այլն: Աժիոտաժը համեմատելի էր ընտրությունների ժամանակ տեղի ունեցող «տուրուդմփոցների» հետ: Հիմա այդ քննությունները հետաքրքիր են միայն երեխաներին և նրանց ծնողներին՝ արդեն մի քանի տարի է, որ դրանք լրատվամիջոցների գլխավոր թեման չեն: Պատճառները տարբեր են, մասնավորապես, այն, որ շատ տեղերում մրցույթ չկա, և հակառակը՝ տեղերը թափուր են մնում։ Լավ է դա, թե վատ՝ բուհ ընդունվելը դադարել է լինել կյանքի և մահու պայքար:
Ինչպե՞ս անել, որ ընտրությունները նույնպես դառնան առօրեական մի երևույթ, և իշխանություն ունենալ-չունենալը նույնպես չլինի կյանքի իմաստ։
Լուծումն այն է, որ իշխանությունն այդքան գայթակղիչ չլինի, որ այն ամեն քայլափոխի սահմանափակվի օրենսդրական և հասարակական մեխանիզմներով, որ իշխանավոր լինելը լինի պակաս «հարմարավետ», քան բարձր վարձատրվող ցանկացած այլ աշխատանք: Պետական փիլիսոփայությունն ամբռղջությամբ պետք է հիմնված լինի այն կանխավարկածի վրա, որ բոլոր միջինից բարձր պաշտոնյաները պոտենցիալ հանցագործներ են և հետևաբար, նրանից պետք է սպասել ցանկացած չարաշահում»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3325 դիտում
10:25 07-04-2016
Հզոր հովանավորներ չունենալը ամենևին էլ ողբերգություն չէ. «Առավոտ»
1501 դիտում
09:18 05-08-2016
Ոչ մի բանի համար պատասխանատվության չկրելը և ոչ մի խնդիր չունենալը. «Առավոտ»
Այս բաժնից
1090 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1366 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2638 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ